Ի՞նչ է նշանակում լինել ՀԱՅ

Many thanks to www.nairitranslationservices.co.uk for translating my original article “What does is mean to be Armenian? : (Further thoughts)” into Armenian.

            Շատ հաճախ, երբ մարդկանց հարցնում եմ` «Ի՞նչէնշանակումլինել հայ»,նրանքմի պահ լռում են, նրանց դեմքին հայտնվում է գողտր­­­­­իկ ժպիտ, խորը շունչ են քաշում և ձեռքով շփում իրենց ճակատը:

Այս հարցին միշտ էլ դժվար է եղել ճշգրիտ պատասխան տալ,քանի որմարդիկ միշտ տարբեր տեսանկյուններից են մոտենում հարցին. պարադոքսն այն է, որ այս մարդիկ հպարտ են, որ հայ են, բայց չեն կարողանում բացատրել, թե որտեղից է գալիս այդ հպարտությունը, որն է դրա շարժիչ ուժը:

            Աշխարհում շատ ազգեր և պետություններ են եկել ու անցել, և այն, թե ինչպես են նրանք զարգացել, պատմական և աշխարհագրական առումով մի հետաքրքրաշարժպատմություն է,պատմություն, որը բանալի է նրանց ազգայինդիմագծի բնորոշման հարցում:

Հայերին հասկանալ կօգնի այն կարևոր փաստի նկատառումը, որ դարեր շարունակ նրանց երկիրն անորոշ սահմանային բնութագիր է ունեցել. դարերառաջայն մինչևՄիջերկրականծով ձգվող,  հսկա, ուժեղ, անսասան երկիր էր, որն այժմ, ցավոք, դարձել է անբարյացակամհարևաններով շրջապատված,փոքր և տարածքային առումով բավականին սահմանափակպետություն: Եկե՛ք համեմատենքայն,ասենք,ՃապոնիայիկամՄեծԲրիտանիայի հետ, որոնցսահմաններըձգվում ենծովի երկայնքով, ինչը որոշ չափով պաշտպանում է նրանց արտաքին ոտնձգություններիցկամ տարածքի ընդլայնման համար մղվող պատերազմներից: Ճապոնիան զարգացել է որպես ազգայնամոլ երկիր, որի բնակչության գրեթե 100%-ն էթնիկ ճապոնացիներ են, մինչդեռ Մեծ Բրիտանիան չունի այդ ուժեղ ազգայնամոլական ոգին և զուրկ է ցանկացած տեսակի անձնվիրությունից` չնայած սպորտի նկատմամբ նրանց ունեցած մեծ հետաքրքրությանը:

Ճապոնիայի թուլությունը պայմանավորված է եղել սահմանափակբնականռեսուրսներով և ինքնապարփակ մշակույթով, սակայնվերջին 150 տարվաընթացքում երկրի իշխանությունները հասկացել են, որ աճողբնակչությանն աջակցելու համար պետքէ աշխատել և համագործակցել այլ երկրների հետ, ինչ-որ բան սովորել նրանցից: Եվ չնայածայսամենին` նրանքակնհայտորենպահպանել են իրենցմշակույթը, որին այսօր անգամ արևմտամետ գաղափարներն ու արժեքները չեն թուլացնի:

Մեծ Բրիտանիան միշտ եղել է ծովագնացությունների երկիր, ինչն օգնել է պաշտպանել երկրի ափերը: Այն ունեցել է ռեսուրսներ ու վստահություն՝ ստեղծելով մի կայսրություն, որն ապահովել է հզորություն ու բազմազանություն, բայց՝ խլել մշակութայինորոշ գծեր:

Հայաստանը (կամ հայ ժողովուրդը) նոր ժամանակներում հստակ սահմաններ ունենալու առավելությունը չի ունեցել և իր պատմության մեծ մասն անցկացրել է թուրքերի, պարսիկների, մոնղոլների, ռուսների և այլ ազգերի տիրապետության տակ: Հայ լինելու յուրահատկություններից մեկը, որը, թերևս, կարևորագույնն  է ինձ համար, ինտեգրվելու ունակությունն է, ինչնակնհայտ անհրաժեշտություն է մեր ազգի համար: Չնայածինտեգրվելու  մեծ պատրաստակամությանը` հայերըենթարկվել են սարսափելի փորձության, հատկապես՝ թուրքերիտիրապետության տակ եղած ժամանակներում` 19-րդդարիվերջին և 1915-ին: Նրանց ներկայիս հայրենիքն ունիսահմանափակբնականռեսուրսներ, չունիծովայիննավահանգիստ, ինչպես նաև ունի փակսահմաններ երկուհարևանների հետ: Իրավիճակն ավելի ազդեցիկ է դառնում, երբ մեր ուշադրությունը սևեռում ենք ազգային հեռանկարին: Սակայնհայերըպահպանել են և ունեն ինքնության վեհ զգացում` չնայածպատմականևաշխարհագրական խնդիրներին:

Հայերը նմանություններ ունեն հրեաների, ինչ-որ չափով` նաև մուսուլմանների հետ: «Հայ» հասկացությունն արդեն իսկբնորոշում է նրանց ազգային պատկանելիությունը: ՄեծԲրիտանիայում ծնված, սակայն հայկականարմատներ ունեցողմարդնիրեն, ըստէության,ոչ թե բրիտանացի, այլ հայ է համարում, մինչդեռ այնտեղ ապրող այլ էթնիկ խմբեր  իրենցհամարումենբրիտանացի` միևնույն ժամանակ պահպանելով իրենց մշակութայինժառանգությունը: Եթե հրեա կամ մուսուլման լինելը սերտորեն կապված է կրոնի հետ, հայ լինելը «հայկական կրոնը» բնութագրելու գործառույթ չունի, չնայած որ հայերը քրիստոնյա են. հենց այստեղ էլ ավարտվում է նմանությունը:

Հուդայականության հետ մյուս և առավել  ակնհայտ նմանությունն  «Աստվածաշնչի» հետ ամուր և անքակտելի կապն է, քանի որ հայ ժողովրդի  արմատները  կապվում են Հայկ նահապետի` Նոյի թոռանանվան, ինչպես նաև՝ Արարատ լեռան հետ, որի վրաէլՄեծջրհեղեղիցհետո հանգրվանել է Նոյի տապանը: Այս ամենին զուգորդվում է այն փաստը, որ Հայաստանը քրիստոնեությունն ընդունած առաջիներկիրնէ եղել (մ.թ. 301թ.), և նշանակալի է, որ  դրանախաձեռնողը  Քրիստոսիանմիջական աշակերտներն են եղել`ԲարդուղիմեոսևԹադեոսառաքյալները: Այսժառանգությունըչափազանցկարևոր է միազգի համար,որնիրէությամբ կրոնականևհոգևոր մեծ ներուժ ունի,և կարծումեմ, որես գրեթե մոտենում եմ վերոնշյալ հարցադրմանս պատասխանին: Այս հինավուրց ազգի պաշտամունքը Արարատլեռն է, որըհայ ժողովրդիհայրենիքի մի մասն է եղելմինչև 1921թ.,  երբ Կարսիպայմանագրով այն հանձնվեցԹուրքիային: Այս կորցրած պաշտամունքն ավելի զորեղ է դարձնում ազգի միասնությունը. ինչպես շատերն են մտածում, հայ ժողովուրդը չի հանգստանա, մինչև կրկին չմիավորի իր հայրենիքը:

Տարբերխավերիմարդիկ տարբեր կերպ են ընկալում հայ լինելու փաստը:Նրանք, ովքերիրենց ծագման պահից ապրումենՀայաստանիՀանրապետությունում, միահյուսված են երկրին: Նրանց հետ սերտորենկապված են, սակայն  ինքնությանհարցում փոքր-ինչ տարբերվում են Լեռնային Ղարաբաղում, նաև՝  հարևանՎրաստանում, Իրանումև այլուր բնակվող հայերը: Բացի այդ, կան մարդիկ, ովքեր, ելնելովտնտեսական նկատառումներից և իրենց ընտանիքներին նյութապես ապահովելու անհրաժեշտությունից, հեռացելեն հայրենիերկրից: Եվվերջապես,չմոռանանք սփյուռքահայերին: Սփյուռքում ապրող հայությունը մեծ թիվ է կազմում (8 մլն)՝  հանրապետությունումապրող 3 մլն բնակչության  համեմատ:  Նրա մեծ մասը կազմում են այն մարդկանց ժառանգները, ովքեր փախել են Օսմանյան կայսրությունից՝ ցեղասպանությունից խույս տալու համար: Նրանցից շատերն անգամ չեն եղել Հայաստանում: Իրեն հայ համարող բնակչության մի ստվար զանգվածկրում էտեղիմշակույթների, ինչպեսնաև`խառնամուսնությունների ազդեցությունը:

Ոմանք իրենց «հայությունը» կպահպանեն հայերեն խոսելով, ավանդական ուտեստներ պատրաստելով, հայկական եկեղեցի այցելելով, և այլն. սակայն մի՞թե այդ ամենով պետք է որոշվի անձի հայ լինել-չլինելը… կամ նրանով, որ ազգանվան վերջում կա «-յան» վերջածանցը: Դա չէ, որ պետք է ստիպի մարդկանցխոշոր դրամական օժանդակություն ցուցաբերել Հայաստանի բնակչությանը:

Հայաստանում շատ հակասություններ կան, այլապես այն՝ որպես հանրապետություն, կլիներ ուտոպիական և խաղաղ մի վայր, բայց որն իրականում այդպիսին չէ: Այդ հակասություններն էլ խաթարում են իմ նախնական տեսակետն այն մասին, թե ինչ է նշանակում լինել հայ: Բայց երբ ի հայտ են գալիս առօրյա կյանքի տարբերությունները, բացահայտվում է այն փաստը, թե ինչու են մարդիկ հպարտ, որ հայ են. դա խորը և համախմբող ժառանգության շնորհիվ է, որը գալիս է դեռևս աստվածաշնչյան ժամանակներից՝ Արարատ լեռան վրա նրանց ծագումից:  Այդժամանակնրանքհսկայական տարածքներէին  զբաղեցնում և մեծ ազգէին, իսկ այժմ առկա է կորստի՝ հնուց եկած խորը զգացում,ինչն ավելի է սրվումջարդերի, ցեղասպանությունների, պատերազմների, սահմանայինխնդիրների, երկրաշարժերիևտնտեսականմեկուսացման պայմաններում: Մեծ ազգ ունենալու փափագը, հզոր ժառանգությունը, և ինչ-որ տեղ՝ «հատուկ» լինելու զգացումն ու համախմբվածության համար պայքարելու ցանկությունը հայ լինելու կարևոր մասն են կազմում: Ի վերջո, այդ ամենը զգացում է, իսկ զգացումները նկարագրելը կամ բառերով արտաբերելը շատ դժվար է: Հիմա ես հասկանում եմ, թե ինչու են մարդիկ այդքան դժվարանում պատասխանել իմ հարցին: 

Advertisements


Categories: Armenian Genocide

Tags: , , , ,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: